HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քեթրին գրուպը» եւ մյուսները. պարարտանյութերի շուկան խիստ կվերահսկվի

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր կայացած նիստում հրապարակել է մարտի 30-ին ազոտական պարարտանյութերի շուկայում սկսված ուսումնասիրության արդյունքները: Նկատի ունենալով գյուղոլորտում այս ապրանքատեսակի կարևորությունը և նաև պայմանավորված դրա օգտագործման սեզոնայնությամբ, Հանձնաժողովն ուսումնասիրությունն ավարտել է կարճ ժամկետում:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել են, թե որ ընկերություններն են հանդիսանում այս շուկայում գերիշխող: Այսպես, 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող են «Քեթրին գրուպ» ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 30 տոկոս, «Ագրիմատկո Արմենիան»` իրացման 24 տոկոս և «Մասիսի բերրիություն» ընկերությունը' 22 տոկոս մասնաբաժիններով:

Նշված տնտեսվարողների կողմից գերիշխող դիրքի չարաշահման առկայությունը պարզելու նպատակով, Հանձնաժողովը կատարել է նրանց գործունեությունների մանրամասն ուսումնասիրություն: Այսպես, 2010-ի մարտին այս ընկերությունների մոտ 1 պարկ (50 կգ ) ազոտական պարարտանյութի ձեռքբերման գինը կազմել է 5600-5800, իսկ վաճառքի գինը՝ 6300-6500 դրամ: Այս տարվա մարտին նրանք պարարտանյութը ձեռք են բերել 6000-6200 դրամով և, ըստ ներկայացված փաստաթղթերի իրացրել 6800-7000 դրամով: Սակայն, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում արձանագրվել է մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի դիմաց:

Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշել է սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի խոշոր ներկրողները 1 պարկ պարարտանյութի համար 7 հազար դրամից ավելի գին չսահմանեն:

Մեկնաբանություններ (1)

arcax
ax inch gorc uni et handznajogovy gnere sahmanapakum?. petqe harc tal te inch en miain aid 3 ynkerutiunnery nerkrum parartaniuty? inchu bolory dra irahunqy chunen ev inchu azat mrcakcutiun chka?...ais chanparhy vorov amen inch uzumen verahskan ev amen inch piti tuilatrvi,korcananre mer nman poqr erkri hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter