HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

616 մլն դրամ` ոստիկանության ծառայողների պարգևատրման համար

Գործադիրն այսօրվա նիստին որոշեց ոստիկանության ծառայողների ամսական պարգևատրումների համար 616 մլն դրամ հատկացնել։

Ոստիկանությունը ամսական պարգևատրումների նոր համակարգ է ներդրել։ Պետբյուջեի հաշվին ֆինանսավորվող ոստիկանության ստորաբաժանումների, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները տարեսկզբից ընդգրկված են այդ համակարգում, իսկ արտաբյուջետային միջոցներով պահպանվող պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների ծառայողները, միջոցների անբավարարության պատճառով, առ այսօր հնարավորություն չունեն օգտվել պարգևատրումից: Այդ նպատակով ոստիկանությունը գումար ստանալու առաջարկություն էր ներկայացրել կառավարություն։

Ոստիկանությունն այս խնդիրը կարգավորելու և ոստիկանության ծառայողների ամսական պարգևատրումների հարաբերությունները միասնական սկզբունքներով իրականացնելու նպատակով պատրաստվում է ավելացնել արտաբյուջետային միջոցների մուտքերը, վերաբաշխում կատարել նախահաշվային ծախսերի հոդվածում, տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին պարգևատրումների գծով ծախսերն ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter