HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նախագահի աշխատակազմին գումար հատկացրեց «Մտքերի գագաթնաժողով»-ի ծախսերի համար

Հունիսի 7-9-ը Երևան և Դիլիջան քաղաքներում կայացած «Մտքերի գագաթնաժողով»-ի ծախսերը հոգալու նպատակով Կառավարությունը նախագահի աշխատակազմին 5 մլն դրամ հատկացրեց։ Չնայած միջոցառումն արդեն կայացել և ավարտվել է, գործադիրն այսօր որոշեց ծախսերի փոխհատուցում տրամադրել:

Գումարը հատկացվեց նախագահի աշխատակազմին, քանի որ այն կայացել էր նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո։

Ֆինանսների նախարարության հաղորդամբ՝ «Մտքերի գագաթնաժողով»-ն առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայի Շամոնի քաղաքում: Հայաստանն առաջին երկիրն է, որ հյուրընկալել է այս միջոցառումը Շամոնիից դուրս: Ըստ նախարարության` «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին մասնակցում էին 200-ից ավել անվանի ու ազդեցիկ քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ: Միջոցառման կազմակերպման բոլոր ծախսերը հոգացել են Հայաստանի մի շարք մասնավոր ընկերություններ: Մինչդեռ, հյուրերի համար նախագահի անունից կազմակերպվել է ընդունելություն, կատարվել են կազմակերպչական այլ հարցեր, որոնց համար անհրաժեշտ է եղել 5 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter