
ԱԺ-ի 2017 և 2018թթ.-ի ֆինանսական հաշվետվություններն աուդիտ կանցնեն
Ազգային ժողովի աշխատակազմի 2017 և 2018 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության գնահատման նպատակով աուդիտ կանցկացվի։
Այս նպատակով Կառավարությունն այսօրվա նիստին ԱԺ-ին հատկացրեց 8.7 մլն դրամ և թույլատրեց աուդիտորական ծառայությունը ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով։
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել հավաստիանալ, որ Ազգային ժողովի աշխատակազմի 2017 և 2018 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները տալիս են այդ տարիների ֆինանսական վիճակի ճշգրիտ և իրական պատկերը: Որակյալ աուդիտորական ծառայություն ստանալու նպատակով ծառայության մատուցման պայմանագիր կկնքվի միջազգային խոշոր քառյակից կազմված աուդիտորական ընկերության (PriceWaterHouseCoopers, Deloitte, KPMG, Ernst&Young) հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել