HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելացվեցին պատվիրակությունների ընդունելություններին, արտասահմանյան գործուղումներին հատկացվող միջոցները

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների, արտասահմանյան պաշտոնական գործուղումների և սնանկության գործերով կառավարչական ծառայությունների ձեռքբերման ֆինանսական միջոցները ավելացնել 93 միլիոն դրամով՝ պետբյուջեի ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին։

Այս նախագիծը գործադիր ներկայացրել էր Ֆինանսների նախարարությունը՝ հայտնելով, որ մայիսի 20-ի դրությամբ այս ծախսերի գերակատարում է արձանագրվել, միաժամանակ առկա են վարչապետի որոշումներ պատվիրակությունների ընդունելությունների գծով, որոնց ֆինանսավորման հայտերը համապատասխան մարմինները դեռևս չեն ներկայացրել: Այդ պատճառով դրանց պատշաճ իրականացման համար նախարարությունն առաջարկում էր գումար հատկացնել, որը Կառավարությունը որոշեց փոխանցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter