HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը Քննչական կոմիտեի շենքերի նորոգման համար 144 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունը Քննչական կոմիտեին 144 մլն դրամ հատկացրեց՝ կոմիտեի ստորաբաժանումների շենքերի հիմնանորոգման և նորոգման նպատակով։ Նման որոշում գործադիրը կայացրեց այսօրվա իր նիստում։

Այդ գումարը Քննչական կոմիտեին կտրամադրվի Կառավարության պահուստային ֆոնդից։

144 մլն դրամից 27 մլն դրամով կնորոգվի Վեդի քաղաքի քննչական բաժնի վարչական շենքը, իսկ 117 մլն դրամով կապիտալ կհիմնանորոգվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության վարչական շենքերը:

Բացի այդ, նորոգման աշխատանքներին ուղղվեց լրացուցիչ 25 միլիոն դրամ, որով կոմիտեն նախկինում պետք է ձեռք բերեր տրանսպորտային միջոցներ, սակայն դրա կարիքը չի եղել, և այժմ այդ գումարը փոխանցվելու է կոմիտեի վարչական շենքերի շինարարական աշխատանքների իրականացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter