HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնամատար ընտանիքը` երեխայի խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության հունիսի 13-ի հերթական նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի օրենսդրության բարեփոխման և զարգացման վերաբերյալ որոշում: 
 
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության` խնամատար ընտանիքն առաջին հերթին դիտվելու է որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալ ընտանիքներում:
Որոշման համաձայն հաստատվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը:
 
Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, ընդունված որոշմամբ  հստակ սահմանվում են նաև  խնամատարության տարբեր ձևերը և տեսակները, խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների վերապատրաստման կարգը:
 
Երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատարընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2 հազար դրամ:
Որոշման կիրարկման արդյունքում՝ օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին և կկանոնակարգվի երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և դրանց դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։