HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը, ստեղծել իրավական կառուցակարգեր, որոնցով պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումը կիրականացվի նրա հայեցողությամբ, իսկ պետական մարմնի ղեկավարի լիազորությունների կատարման անհնարինության կամ հրաժարականի դեպքում վարչապետի որոշմամբ նրան կփոխարինի տեղակալներից որևէ մեկը:

Նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Արդարադատության նախարարությունն այս նախագիծը հիմնավորում է հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով։ Դրա համաձայն` կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից, և վերացվել է առաջին փոխվարչապետի ինստիտուտը: Ելնելով գործադիր իշխանություն իրականացնող մարմինների միջև գործառութային կապերի տրամաբանությունից, նախարարությունն առաջարկում է չեղարկել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը, իսկ պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացնել նրա հայեցողությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter