HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի բաց նամակը վարչապետին

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն ներկայացնում ենք ստորեւ:

Դիմում ենք Ձեզ,  ներկայացնելով ՀՀ-ում գործող գրեթե բոլոր մաշկավեներաբանների տեսակետը: Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը ավելի քան կես դար հանդիսացել է մեր Հանրապետությունում մաշկավեներաբանական կադրերի կրթման բնօրրանը, այստեղ աշխատել և դասավանդել են անվանի Հայ մտավորականներ, ազնվագույն բժիշկներ, խոշոր գիտնականներ:

Քրոնիկական մաշկային հիվանդությունների երկարատև ընթացքի պատճառով շատ հիվանդների համար այս Կենտրոնը հանդիսանում է երկրորդ տունը, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց հիվանդության բուժում, բժշկական անձնակազմի ջերմ վերաբերմունք:

Կենտրոնը նաև համախմբում է ողջ մաշկավեներաբանական հասարակությանը՝ այստեղ են տեղակայված Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնները, Մաշկավեներաբանների հայկակա ասոցիացիան, պրոֆ. Հ.Ա.Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան: Այս կենտրոնում պարբերաբար կատարվում են բարդ կլինիկական դեպքերի վերլուծություններ, կոնսիլիումներ, տարաբնույթ գիտական և գործնական սեմինարներ և քննարկումներ: Կենտրոնի կլինիկական բազայի հիման վրա անցնում են վերապատրաստումներ ՀՀ բոլոր մաշկավեներաբանները, ընտանեկան բժիշկները և հարակից մասնագետները:

Մասնագիտության առանձնահատկություններից ելնելով ՝ չափազանց կարևոր է մաշկավեներաբանի փորձը, վարած հիվանդների քանակը: Իսկ ծառայության երկարակյացները՝ ամենափորձառու և հմուտ մասնագետները հավաքված են Մաշկաբանության և ՍՎ բժշկագիտական կենտրոնում: Նրանց աշխատանքը ոչ միայն բժշկելն է, այլ նաև երիտասարդ մաշկավեներաբաններին իրենց կլինիկական փորձի փոխանցումը:

Այժմ խիստ դրված է Կենտրոնի սեփականաշնորհման հարցը և առկա է մտավախություն, որ նոր սեփականատերը, ելնելով բիզնես օրենքներից և եկամտաբերություն ապահովելու տեսանկյունից, կխոչնդոտի նման աշխատանքներին, ինչով մեծ վնաս կհասցնի ոչ միայն Կենտրոնի գործունեությանը, այլ նաև ամբողջ մաշկավեներաբանական ծառայության զարգացմանը:

Խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սեփականաշնորհման գործընթացում Կենտրոնի անձնակազմին առաջնահերթություն տալու համար:
Կանխավ շնորհակալ ենք

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիա

Նախագահ Ա. Մկրտչյան

Փոխնախագահ Հ. Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter