HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարկային կազմակերպություններից 32-ը շահույթով են աշխատել, 6-ը՝ վնասով. 2018-ի միտումները

Հայաստանի ֆինանսական համակարգի երկրորդ խոշոր հատվածը վարկային կազմակերպություններն են, որոնց ակտիվները, 2018 թվականի տվյալներով, կազմում են ֆինանսական համակարգի ընդհանուր ակտիվների 9.5 %-ը։ 2017 թվականին վարկային կազմակերպությունների կշիռը կազմել է 9.3 %: Հիշեցնենք, որ առաջին տեղում բանկերն են, որոնց բաժին է ընկնում երկրի ֆինանսական համակարգի ակտիվների 85.1 %-ը։

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ 2017 թվականի վերջի համեմատ 2018 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ակտիվները միասին աճել են 17.1 %-ով, պարտավորությունները՝ 20.3%-ով և կապիտալը՝ 14.4 %-ով։ «Վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը, ինչի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.3 տոկոսային կետով և կազմել 52.9 %»,- նշված է ԿԲ-ի «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018 թ.» տարեկան պարբերականի մեջ, որը հրապարակվել է օրեր առաջ։

32 վարկային կազմակերպություն աշխատել է շահույթով, 6-ը՝ վնասով

2018 թվականին վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել է 56.6 մլրդ դրամ։ Ընդ որում, շահույթով աշխատել է 32 վարկային կազմակերպություն, իսկ վնասով՝ 6 վարկային կազմակերպություն։ Նախորդ տարվա ՝ 2017 թվականի համեմատ, ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 1.4 և 2 տոկոսային կետերով՝ կազմելով համապատասխանաբար 10.6 % և 22.6 %:

Մեծացել է չաշխատող վարկերի կշիռը

Տարվա ընթացքում ավելացել է վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում չաշխատող վարկերի ու դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը։ Մասնավորապես, դրանք կազմել են վարկերի ամբողջ ծավալի 5 %-ը՝ աճելով 1.8 տոկոսային կետով։ Ըստ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների՝ վարկերի ճյուղային բաշխվածության տեսանկյունից չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է սպառողական (18.2 %), հանրային սննդի և սպասարկման (7.8 %), առևտրի (7.2 %) և գյուղատնտեսության (6.9 %) ոլորտներին տրամադրված վարկերում։

Վարկային կազմակերպությունների վարկերի կազմում գերակշռում են ֆինանսական հատվածին տրամադրվող վարկերն ու սպառողական վարկերը։

«Բանկային համակարգի համեմատությամբ վարկային կազմակերպությունների կապիտալացումն ավելի բարձր է, և, ըստ տարբեր սթրես-սցենաների, վարկային կազմակերպությունները լիովին ունակ են կլանելու հնարավոր վնասները»,- եզրակացրել են ԿԲ վերլուծաբանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter