HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ընտրանին առաջադիմել է ու այժմ 97-րդն է

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ընտրանին Լիխտենշտայնին եւ Հունաստանին 3-0 եւ 3-2 հաշիվներով հաղթելուց հետո 106-րդ տեղից տեղափոխվել է 97-րդ հորիզոնական: Մեր թիմն այս պահին ունի 1230 վարկանիշային միավոր նախորդ 1206-ի փոխարեն: 

Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Իսպանիան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Դանիան: 

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի 10-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Իտալիան, որը 3 տեղով առաջադիմել է ու հիմա 14-րդն է աշխարհում, Բոսնիա եւ Հերցեգովինան 4 հորիզոնական նահանջել է ու այժմ 39-րդն է, Հունաստանը վերջին անհաջողություններից հետո 9 տեղով հետ է գնացել՝ հայտնվելով 52-րդ հորիզոնականում, իսկ Ֆինլանդիան 4 աստիճան վեր է բարձրացել՝ հայտնվելով 56-րդ տեղում, խմբի հետնապահ Լիխտենշտայնն էլ, 1 հորիզոնական իջնելով, զբաղեցրել է 183-րդ տեղը՝ այն կիսելով Բանգլադեշի հետ: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է (24), հաջորդում են Ռուսաստանը (43), Բելառուսը, Ուզբեկստանը (կիսում են 82-րդ տեղը Իսրայելի հետ), Վրաստանը (94), Ղրղըզստանը (95): Մյուս հավաքականները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են:

Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է (20), Թուրքիան 37-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 94-րդը, իսկ Ադրբեջանը՝ 110-րդը:

Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի հուլիսի 25-ին:  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter