HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից. դրանից լավ հոտ չի գալիս»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննության ժամանակ վերջինս դատարանին հորդորեց ինքնաբացարկ հայտնել ու, այսպես ասած, ազատվել այս գործից:

«Ծանոթ լինեով այս քրեական գործի նյութերին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է, ևս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ, ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: Այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու: Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես եմ Ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ, ես ինձ վատ եմ զգում, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված»,- ասաց Քոչարյանը:

Վերջինս, անդրադառնալով Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի մատնանշած այն հիմքին, որ այս դատավորը 2008-ի մարտին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործերով անցնող տասնյակ ցուցարարների նկատմամբ մեղադրական դատավճիռներ օրինական ուժի մեջ է թողել, Քոչարյանն ասաց, որ ինքը փաստաբանների պես ծանոթ չէ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կտարաել Սաֆարյանը:

«Բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահության ժամկետն ավարտելուց հետո, որոնց ծանոթ չէի, չէի զեկուցվում: Չեմ բացառում, որ որոշ գործերով կարող է սխալներ եղել են»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա մասնակցությամբ Մարտի 1- գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բողոքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter