HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քոչարյանի ֆրանսահայ փաստաբանը հիշեցրեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը ցածր վարկանիշ ունի և ինքնաբացարկ հայտնեց նրան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։ Վերջինս նշեց, որ իր գործունեության 15 տարիների ընթացքում առաջին անգամ է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնում:

«Դուք չեք կարող քննել այս գործը, պարզապես չեք կարող։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրի շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, և սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ ու եկել՝ այստեղ ներկա գտնվելու համար»,- ասաց փաստաբանը: Վերջինս հարց բարձրացրեց, թե ի՞նչ պիտի անի դատավոր Արմեն Դանիելյանն այն պայմաններում, երբ անձինք դրսում բղավում են, երբ գործադիր մարմինը զանգահարում է դատավորին և հայտնում՝ «Կալանքը պիտի տաս ուզես–չուզես»:

Սևակ Թորոսյանը նաև նշեց, որ դատավորների վարկանիշի գնահատման Help Court համակարգի տվյալներով՝ Արմեն Դանիելյանը բավականին ցածր վարկանիշ ունի:

«Հայաստանի անկախությունից ի վեր սա ամենակարևոր գործերից մեկն է, որը քննվում է դատարանում, սակայն այս գործը տրվել է մի դատավորի, որն ունի նման բացասական վարկանիշ։ Գործի վարույթը պետք է վստահվի ավելի բարձր վարկանիշ ունեցող դատավորի, փաստաբանների բարձր գնահատանքին արժանացած դատավորի»,- ասաց Թորոսյանը։

Փաստաբանը հիշեցրեց նաև, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները փակել էին դատարանների մուտքերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter