HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ես արդարադատությանը չեմ միջամտել»,- Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հորը

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, Քոչարյանի գործով բողոքների քննության ժամանակ կարճ ելույթ ունեցավ՝ խոսքն ուղղելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Մեղադրյալ Քոչարյան, 40 օր դուք հանրապետության նախագահն էիք, ինչո՞ւ չբացահայտեցիք ոչ մի սպանություն, եթե դժվար էր սպանությունները չբացահայտելը... լավ դժվար գործ էր ... թալանեցին խանութները, ոչ մեկը չդատապարտվեց, այրեցին մեքենաները, ոչ մեկը չդատապարտեց, ինչի՞ համար: Կամ Սերժ Սարգսյանը 10 տարի նախագահն էր, մեկ անգամ դիմե՞լ ես, ասե՞լ ես՝ Սերժ Սարգսյան, բացահայտիր, թող էս էջը փակվի, գնա»,- ասաց Սարգիս Քլոյանը:

Քիչ անց իր խոսքում Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց Քլոյանին՝ նշելով, թե ինքը, ի տարբերություն այսօրվա իրադարձությունների՝ երբեք արդարադատությանը չի միջամտել:
Ապա, դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին՝ Քոչարյանն ասաց.

«Ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել ձեզ, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել և ընդհանրապես դատավորների հետ շփում չեմ ունեցել։ Երբ ասում են, թե ինչու այս ինչ բանը չի բացահայտել, ասեմ, որ արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ունեցել: Ես դատարանների դռներ չեմ փակել՝ ի տարբերություն այսօրվա իրողության, ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, նման որևէ արձանագրված դեպք չի եղել»,- ասաց Քոչարյանն, ինչին դահլիճում ներկա նրա համակիրները ծափահարություններով արձագանքեցին:

Հիշեցնենք, որ բողոքների քննության գործով նշանակված այսօրվա նիստը քիչ առաջ վերջացել է, և հաջորդը նշանակվել հունիսի 18-ին: Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում քննվում է Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ Դատախազության և Մարտի 1-ի գործով տուժող կողմի բողոքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter