HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան․ «Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վայր է դնում մանդատը։ Տիգրան Ուրիխանյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև, որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա:
Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով...»,- գրել է Տիգրան Ուրիխանյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter