HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էթիկայի հանձնաժողովը վարչական պատասխանատվության է ենթարկել նախկին պատգամավորներին

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շարունակում է վարչական պատասխանատվության էնթարկել նախկին պաշտոնյաներին, ովքեր, խախտելով օրենքը, չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրեր:

ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի պաշտոնեական պարտականությունները դադարեցվել են այս տարվա հունվարի 14-ին: Վերջինս ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջի՝ պարտավոր էր լիազորությունները դադարելուց 30 օրվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:

Հայտարարագիրը չի ներկայացվել և հանձնաժողովը վարչական իրավախախտման վերավերյալ հարուցել է վարույթ և Արամ Հարությունյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ «նախազգուշացում»:

Նույն հիմքով «նախազգուշացում» տույժ է կիրառվել նաև ԱԺ նախկին պատգամավորներ Արարատ Զուրաբյանի և Հրանտ Դավթյանի նկատմամբ: Նշենք, որ Արամ Հարությունյանը՝ ՀՀԿ, իսկ Արարատ Զուրաբյանն ու Հրանտ Դավթյանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ էին:

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում այն սահմանված կարգով իրավախախտում իրականացրած անձին հանձնելու կամ հանձնված համարելու հաջորդող օրվանից:

Վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում իրականացրած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: Օրենքի համաձայն, եթե տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնի, ապա առաջանում է տուգանքի նշանակում՝ 200.000 դրամի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter