HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մրգաստանի համայնքապետի դեմ հարուցված գործն ուղարկվել է դատարան

Ռաֆիկ Խաչատրյանը Արմավիրի մարզի Մրգաստան համայնքը ղեկավարում է 2008թ-ից: Մինչ համայնքապետ ընտրվելը աշխատել է որպես վարորդ: Նրա նկատմամբ յուրացման մեղադրանքով հարուցվել է քրեական գործ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանին:

Ըստ մեղադրանքի՝  Ռաֆիկ Խաչատրյանը 2016թ.-ից մինչև 2018թ.-ն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրերի, իր պաշտոնական դիրքն օգտագործելով մեկ միասնական դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 2 մլն 150 հազար դրամ գումար:

Վերը նշվածը եղել է համայնքի մի շարք բնակիչների օրենքով սահմանված կարգով վճարած և համայնքի բյուջե մուտքագրման ենթակա գումարները:

Նշենք, որ Մրգաստանի համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է «ստորագրություն չհեռանալու մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter