HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Այսօր Երեւանում՝ «Մարիոթ» հյուրանոցում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որտեղ ընտրվել է վարչության նոր կազմը:

Վարչության նորընտիր կազմը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հակոբ Արշակյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Հակոբ Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Սիփան Փաշինյան, Լիլիթ Մակունց, Նարեկ Բաբայան, Մխիթար Հայրապետյան, Արման Բոշյան, Վահագն Հովակիմյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, Արփի Դավոյան, Էդուարդ Աղաջանյան։

ՔՊ նորընտիր վարչության անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վարչության նախագահի երեք թեկնածու է եղել՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան և Սուրեն Պապիկյան։ Առաջին երկու թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել, որից հետո վարչությունը որոշել է առաջադրել Պապիկյանի թեկնածությունը։ Բաց քվեարկությամբ Պապիկյանն ընտրվեց վարչության նախագահ։

Տեղեկացնենք, որ ՔՊ վարչության նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը չի ընտրվել վարչության անդամ։

Կուսակցության առաջին վարչության նախագահը Արայիկ Հարությունյանն էր։

 

Լուսանկարը՝ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter