HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ուղղությունները

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր:

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին նախագահ Սարգսյանին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցություն ցացաբերել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին:

Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Նա միաժամանակ ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն է այդ ինստիտուտների նկատմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter