HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հունիսի 18-ին:

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են գործը դատաքննության նախապատրաստելիս Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա են Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, որ ազատության մեջ մնալու դեպքում Գրիգորյանը կխոչընդոտի գործի քննությանը:

Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Գրիգորյանը մի շարք հիվանդություններ ունի, և կալանքի տակ գտնվելու ընթացքում տևական ժամանակ բուժում է ստացել քաղաքացիական հիվանդանոցում:

Հունիսի 3–ին «Նաիրի» ԲԿ-ից նրան տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այժմ Գրիգորյանը նորից «Նաիրի» բժշկական կենտրոնում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter