HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյան. «Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց»

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է ևս մեկ անգամ, արդեն նոր կարգավիճակով, նախարարությունում ընդունել գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներին։ Հայաստանում ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերից առանձնացնելով Արարատյան հարթավայրի ոռոգվող հողատարածքների վերականգման նպատակով Վեդու ջրամբարի կառուցումը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ իր կենսական նշանակությամբ այն երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր է լուծում։ «Վեդու ջրամբարի ենթակառուցվածքային ամբողջական համակարգի ներդրումը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույցներից մեկը, ինչն էլ իր հերթին տնտեսության տարբեր ճյուղերի համար անխուսափելիորեն կունենա բազմագործոն ազդեցություն»,- ասել է նախարարը։     

Իր հերթին ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին գոհունակություն է հայտնել Վեդու ջրամբարի շինարարարական աշխատանքներն ըստ ժամանակակցույցի և սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու կապակցությամբ և ընդգծել, որ Վեդու ջրամբարի ծրագիրը ԶՖԳ կողմից երբևէ արտերկրում իրականացված ամենակարևոր և ամենամեծ նախագիծն է։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանում արձանագրված քաղաքական և տնտեսական փոփոխությունները երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հիանալի հնարավորություն են ընձեռնում։

Ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների միջոցով կանխոշորել համագործակցության առաջնահերթություններն ու ենթակառուցվածքային զարգացման, ջրամբարաշինության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում նոր ծրագրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter