
Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր՝ 11,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով
Վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2019թ․ հունիսի 18-ի դրությամբ կայացած ընդհանուր առմամբ 4 նիստերի արդյունքում հավանության է արժանացել 239 ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ գումարային արտահայտությամբ։ Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 6,236 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 5,038 մլրդ դրամ։ Նախարարությունը հրապարակել է ծրագրային հայտերի ցանկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել