HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի բողոքների գործով դատավորը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի բոլոր միջնորդությունները

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները: Որոշում կայացնելու համար Դանիելյանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հունիսի 14-ին: Այսպիսով, գործով ներկայացված բողոքները կշարունակի քննել Արմեն Դանիելյանը:

Նշենք, որ դատավորին տարբեր հիմքերով ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանները, տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, հունիսի 12-ից քննում է Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա մասնակցությամբ Մարտի 1- գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ Դատախազության և տուժող կողմի բողոքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter