Աննախադեպ պսակադրություն բանտում
Այսօր ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Սարգիս մատուռում տեղի ունեցավ նախադեպը չունեցող արարողություն: Քրեակատարողական ծառայության հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ և ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Սարգսյանի աջակցությամբ դատապարտյալ Արսեն Համբարձումյանը ամուսնացավ Լիլիթ Իսրայելյանի հետ:
Քանի որ նրանք մկրտված չէին, Աստծու ավազանում նախ օծվեցին սուրբ մկրտությամբ, ապա տեղի ունեցավ պսակադրության արարողությունը:
Պսակադրությանը մասնակցում էին նաև Արսենի ու Լիլիթի հարազատները, որոնք արարողությունից հետո տոնական սեղանի շուրջ իրենց բարեմաղթանքները հղեցին նորապսակներին: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նորապսակներին աննախադեպ ընծա արեց. Արսենին տրամադրվեց յոթ օր կարճաժամկետ մեկնում` ըստ էության որպես հետամուսնական արձակուրդ:
«Նախաձեռնությունը բացառիկ է նրանց համար, ովքեր իսկապես ուղղվելու, վերադաստիրակվելու ճանապարհին են: Արսենն, իրապես, այդ հավակնությունն ունի: Հույս ունենք, որ այս միջոցառումը խթան կդառնա հետագայում Արսեն Համբարձումյանի ընտանիք վերադառնալուն` նոր ուժերով ու առավել իմաստացած»,- հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Դատապարտյալ Արսեն Համբարձումյանի պատժի կրման օրացուցային ավարտին մնացել է շուրջ երկու տարի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել