HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քննչական կոմիտեն առաջարկում է թույլատրել օգտվել սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգից

Քննչական կոմիտեն առաջարկում է ի թիվս այլ պետական մարմինների իրեն ևս թույլատրել օգտվել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից։

Քննչական կոմիտեն նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նշենք, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը ստեղծվել է ազգային անվտանգության ծառայության կողմից ներդրված Հայաստան մուտք ու ելք գործող անձանց, տրանսպորտային միջոցների հաշվառման տեղեկատվական համակարգի հիման վրա։

Ըստ կոմիտեի՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվելու դեպքում հնարավորություն կունենան սեղմ ժամկետներում և օպերատիվ կերպով հարցումների պատասխանները ստանալ, ինչը կբարձրացնի իրենց աշխատանքների արդյունավետությունը։

Կոմիտեն պատճառաբանել է, որ այս համակարգից չօգտվելու պատճառով զրկված են քրեական գործերի համար անհրաժեշտ տեղեկություններն առցանց ստանալու հնարավորությունից, իսկ սա էապես խոչընդոտում է քննության արագությանը և արհեստական դժվարություններ ստեղծում առավել կարճ ժամկետներում պլանավորված նախաքննության իրականացման հարցում:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ իրենց վարույթում քննված գրեթե բոլոր քրեական գործերով անհրաժեշտություն է առաջացել օգտվել համակարգի տվյալներից, սակայն այն կատարվել է միջնորդավորված՝ գրություններ հասցեագրելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որոնց պատասխանները լավագույն դեպքում ստացվել են տասնօրյա ժամկետում:

Նշենք, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը ստեղծվել է Կառավարության 2006 թվականի որոշմամբ, որով թույլատրվել է 17 պետական մարմնի օգտվել այդ համակարգից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter