HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություն Նալբանդյան գյուղի գերեզմանատանը. ոստիկանները հայտնաբերել են կատարողին

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին՝ ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի ծակած-թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել Նալբանդյան գյուղի մի բնակիչ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ:

Նրան ժամը 23.40-ի սահմաններում ոստիկանները Նալբանդյան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին: Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Բաժնում նրա դեմքի շրջանում հայտնաբերվել են մարմնական վասվածքներ, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Նալբանդյան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկվելու հետևանքով: Ոստիկանները բերման ենթարկվածին տեղափոխել են բուժօգնության, այնուհետև նա ձերբակալվել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը:
Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter