HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Կոալիցիոն բազառ

Սերժ Սարգսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այս շաբաթ առանձին հանդիպումներ են ունեցել ամենօրյա ռեժիմով: Այս մասին երեկ թերթին հայտնել են իշխանական խիստ իրազեկ աղբյուրները:

Նույն աղբյուրների պնդմամբ, այդ հանդիպումների արդյունքում է ձեռք բերվել Գագիկ Ծառուկյանի մերձավոր Բանգլադեշցի Համոյին ազատ արձակելու պայմանավորվածությունը: Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այժմ ընթանում են մեծամասնական տեղերի շուրջ բանակցություններ, որպեսզի ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրար դեմ թեկնածուներ չառաջադրեն:

Ըստ այդմ, որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել: «ՀԺ»-ի աղբյուրների փոխանցմամբ, վիճելի են մնում մի այն 8 ընտրատարածքներ, որոնք սկզբունքային են թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի համար. խոսքը թիվ 3 ընտրատարածքի մասին է (Քանաքեո-Զեյթուն), թիվ 6-ի (Աջափնյակ), թիվ 5-ի (Դավիթաշեն), թիվ 21-ի (Արմավիր), թիվ 34-ի (Շիրակի մարզ), թիվ 27-ի (Կոտայքի մարզ) և Կենտրոնի ընտրատարածքներից մեկի: Ըստ թերթի աղբյուրների, Ծառուկյան-Սարգսյան ամենօրյա ռեժիմով հանդիպումներն են եղել պատճառը, որ այս շաբաթ կոալիցիայի նիստ տեղի չի ունեցել:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter