Հայ օգնության ֆոնդը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ ուսանողների համար
Հայ օգնության ֆոնդը 2019 - 2020 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ:
Մրցույթներիվերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կցված հայտարարություններից: http://edu.am/index.php/am/events/category/96
«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»-Գավառի պետական համալսարանի բակալավրիատի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար
«Մայքլ Հալաջյան ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, մշակութաբանություն, հնագիտություն և ազգագրություն մասնագիտություններիմագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար
«Արմինե և Կարապետ Զամբակ ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (սննդի անվտանգություն մասնագիտության), ՀՀպետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետներիմագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար
«Գևորգ և Ալվինա Նիկսարլի կրթավճար»- Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսիուսանողների համար
«Ա. Բերբերյան կրթավճար»-Երևանի պետական համալսարանի քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ ընդունված սոցիալապես անապահով, բարձրառաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար
«Մաթևոսյան ուսանողական կրթավճար» -Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիներիհամար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել