«Չորրորդ ինքնիշխանություն». Քաղաքական որոշում` բիզնես առաջարկի տեսքով
Թերթի տեղեկություններով' Երևանի քաղաքապետարանն իր գերատեսչության ներքո գտնվող կրթության վարչությանը ստիպողաբար «առաջարկել» է բոլոր տեսակի դպրոցներին' հանրակրթական, երաժշտական և այլն, ինչպես նաև մանկապարտեզներին, հրահանգել իրենց բանկային հաշիվները տեղափոխել «Զարգացման հայկական բանկ»:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն' բանկը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին և ոմն Մխեյանին:
Նշենք, որ սա կարող է լինել առաջիկա նախընտրական գործընթացների պայմանավորվածությունների շրջանակներում: Բանն այն է, որ Ավան համայնքից մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մանկության ընկերը: Մինչ այժմ այդ ընտրատարածքից պատգամավոր էր «նշանակվել» Ռուբեն Հայրապետյանը:
Թերթի տեղեկություններով' մեծ դժվարությամբ, այնուամենայնիվ, Տարոն Մարգարյանն ու Հայրապետյանը կոնսենսուսի են եկել այս հարցում:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ' պայմանավորվածություն ձեռք բերելու ժամանակ քննարկվել է նաև կրթական օջախների բանկային հաշվիները Հայրապետյանի բանկ տեղափոխելու հարցը: Կողմերը, ինչպես երևում է, համաձայնության են եկել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել