
Պետական երեք շենքերի պահպանման համար ոստիկանությանը 76 մլն դրամ հատկացվեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական 3 շենքերի պահպանությունն ապահովելու նպատակով ոստիկանությանը 76 մլն դրամ հատկացնել: Այն տրամադրվելու է Կառավարության պահուստային ֆոնդից:
Ոստիկանության հաղորդմամբ՝ Կառավարությունը մարտի 29-ին որոշել է պահպանության ենթակա պետական շենքերի ցանկում ներառել նաև Անվտանգության խորհրդի շենքը, Պետական վերահսկողական ծառայության և վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շենքերը:
Այդ որոշմամբ նախատեսված չեն եղել նոր օբյեկտների պահպանության համար անհրաժեշտ ծախսեր, ինչի պատճառով էլ պետք է ոստիկանությանը հավելյալ գումար հատկացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել