HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 29-ին Արտաշատում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն

Սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ մայիսին համայնքի ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարականի դիմում են ներկայացրել:

Քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով, այդ պատճառով անհնարին է դարձել համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը։ Արդյունքում՝ մայիսի 7-ին Արտաշատ համայնքի ղեկավարը կազմել է համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter