HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի շրջանակում մի շարք տարածքներ հանրային գերակա շահ ճանաչվեցին

Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի վերակառուցման նպատակով Արագածոտնի մարզի Ուջանի, Կոշի, Շամիրամի, Արուճի, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Ներքին Սասնաշենի, Վերին Սասնաշենի, Դավթաշենի, Կաթնաղբյուրի, Եղնիկի, Թալինի համայնքների վարչական սահմաններում գտնվող մի շարք տարածքներ ճանաչվեցին հանրային գերակա շահ: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով:

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային« Ծրագիր 2»-ի շրջանակներում:

«Որոշման ընդունման արդյունքում վերակառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող մոտ 26,5 կմ երկարությամբ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ոռոգման համակարգի տեղափոխման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ»,- հայտնել է նախարարությունը:

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նախարարությունը նաև հայտնել է, որ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանա առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգանա ենթատարածաշրջանային ու պետական տրանսպորտային ցանցը, ինչպես նաև ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter