HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները տեղափոխել Սոցապ նախարարության ենթակայության ներքո

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն առաջարկում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել իրենց նախարարության ենթակայության ներքո: Նախարարությունը ակնկալում է, որ այս կերպ կկարողանան բնակչությանն առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրել:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում նման փոփոխության նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավասու կլինի իրականացնել սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների աշխատակիցների ընտրությունը և նշանակումը, կունենա աշխատանքային իրավական լծակներ ներգործելու նրանց վրա, ինչպես նաև ուղղակի պատասխանատու կլինի նպաստների նշանակման ամբողջ գործընթացի համար։ Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնների աշխատանքների բարելավմանը, և դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը»,- հայտնել է նախարարությունը:

Նշենք, որ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում գործում են որպես սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ: Դրանց աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում դրանք գործունեություն են ծավալում որպես սոցիալական աջակցության տարածքային բաժինները, որոնց աշխատողներն արդեն համայնքային ծառայողներ են:

Գործակալությունների ֆինանսավորումը՝ աշխատավարձ, պահպանման այլ ծախսեր, իրականացվում են մարզպետարանների միջոցով, իսկ բաժիններինը իրականացվում է նախարարության միջոցով՝ համայնքի ղեկավարների հետ նախարարության աշխատակազմի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա: «Սակայն, անկախ տարածքային մարմինների և դրանց աշխատողների կարգավիճակից՝ լիազորությունների շրջանակը, իրավունքներն ու պարտականություններն ու պատասխանատվությանը նույնական են»,- հայտնել է նախարարությունը:

Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախարարությունը հայտնել է, որ նախագիծը ընդունվելու դեպքում կվերանան կրկնվող գործառույթները, մի կողմից նախարարության և մյուս կողմից մարզպետարանների, համայնքների միջև տեղեկատվության շարունակական փոխանակման ու համադրումների գործառույթները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter