
27 մլն դրամ՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման միասնական համակարգերի ներդրմանը
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման նպատակով Կառավարությունն այսօրվա նիստին մոտ 27 միլիոն դրամ հատկացրեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Գումարը տրամադրվելու է պետական բյուջեի հաշվին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրվող «Կրթության որակի ապահովում» ծրագրով նախատեսված միջոցներից:
Նախարարության հաղորդմամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը», որը բաղկացած է «Նախադպրոցական կրթության», «Դպրոցների», «Մասնագիտական կրթության» կառավարման տեղեկատվական համակարգերից: Այս պահին սակայն ամբողջությամբ ներդրված է և սպասարկվում է միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը»։
Մեկնաբանել