HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

50 մլն դրամ հատկացվեց Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի միջոցառմանը

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին, որպես դրամաշնորհ, կտրամադրվի 50 միլիոն դրամ: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության անդամներին հայտնեց, որ փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի առաջին կեսին: Դրան մասնակցելու են այն երաժիշտները, որոնք արտերկրում ներկայացնում են Մանսուրյանի արվեստը: Ըստ նախարարի՝ համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից է, ով առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: «Կոմպոզիտորի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի կազմակերպումը կնպաստի հայ մշակույթի հանրահռչակմանը, ունկնդրին բարձրաճաշակ դասական երաժշտության ներկայացմանը»,- հայտնել է նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter