HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհների նորոգման համար 3.3 մլրդ դրամ հատկացվեց

Կառավարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը թույլատրեց բյուջետային հատկացումներում կատարել փոփոխություններ և ճանապարհային 10 օբյեկտների շինարարության մասով ֆինանսական միջոցներ հատկացնել:

Մասնավորապես՝ այդ գումարից նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համար կհատկացվի 3.284 միլիարդ դրամ, որից 3.258 միլիարդը՝ շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար, իսկ մոտ 27 միլիոն դրամը՝ նախագծային աշխատանքների պատվիրման համար:

Նախարարության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ, որից 24 կմ ավտոճանապարհը միջպետական նշանակության է, 3կմ-ը՝ հանրապետական նշանակության, իսկ մոտ 6 կմ-ը՝ մարզային նշանակության:

Նախարարությունը ընդգծել է, որ հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը, հեղինակային հսկողության ծառայությունների և  նախագծային աշխատանքների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter