HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիկնիկային թատրոնում նախատեսված ներկայացումը չի ցուցադրվել, որովհետև քիչ տոմս է վաճառվել

Քիչ առաջ «Հետքը» Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հանդիսատեսից ահազանգ ստացավ, որ ժամը 12:00-ին նախատեսված «Անհաղթ աքլորը» չի ցուցադրվում քիչ հանդիսատես լինելու պատճառով:  

«Երկու օր առաջ տոմս եմ գնել, այս առատ ձյանը եկել հասել ենք տիկնիկային, ասում են` չի ցուցադրվելու: Մոտ 20 հոգի մարդ կա, բայց ասում են` հրավիրատոմսերով են եկել, տոմս չի վաճառվել»,- դժգոհեց հանդիսատեսներից մեկը:

Տնօրինությունից հայտնել են, որ չեն կարող ներկայացումը սկսել, քանի որ տոմսերը չեն վաճառվել: Մեզ զանգահարած ծնողներից մեկը նշեց, որ տիկնիկային թատրոնում այս պահին 13 ծնող կա` իրենց երեխաների հետ, ովքեր ուզում են տոմս գնել, սակայն տոմսարկղից տոմսերը չեն վաճառում: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter