HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՏՄՊՊՀ-ն արձագանքում է ջերմատնային տնտեսությունների բողոքին

Այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ, հանձնաժողովը որոշեց լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ: Հանձնաժողովը կուսումնասիրի ինչպես տեղական արտադրողների, ներմուծողների, այնպես էլ Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկությունները:

«Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով` արդեն 3 օր է Թուրքիայից լոլիկ չի ներկրվում Հայաստան: «Դրա դեմը պետք է առնեն, որովհետեւ Թուրքիայից բերածը շատ էժան են վաճառում, եւ մենք մրցակցությունից դուրս ենք մնում»,- ասում է ՀԿ-ի գորադիր տնօրենը:

Պ. Գեւորգյանը նամակ էր գրել ՀՀ նախագահին, որ ջերմատնային տնտեսությունների համար հայեցակարգ ընդունվի: Արձագանքը չուշացավ. Սերժ Սարգսյանը նամակը հանձնարարականով ուղարկել է գյուղնախարարություն:

Պողոս Գեւորգյանն ասաց, որ այսօր իրեն հրավիրել էին գյուղնախարարություն, որպեսզի համատեղ քննարկեն ջերմատնային տնտեսության հայեցակարգի հետ կապված հարցերը: Մինչ այժմ Հայաստանը չունի ջերմատնային տնտեսություններին վերաբերող հայեցակարգ, եւ ըստ Պ. Գեւորգյանի` հայեցակարգի ընդունումը կնպաստի ջերմատնային ոլորտի զարգացմանը:

Հիշեցնենք, որ գյուղացիներն այս ամենին հեշտությամբ չեն հասել: Նրանք մայիսի 2-ին բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջեւ: Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները հիմնականում դժգոհում են Թուրքիայից բանջարեղենի, հատկապես լոլիկի ներմուծումից, ինչի հետեւանքով այսօր Արարատյան դաշտավայրի ջերմոցատերերը հայտնվել են անելանելի դրության մեջ: Շատերը վարկերի տակ են եւ սպասում են կառավարության օգնությանը:

«Պետք է վերանայեն նաեւ հարկային քաղաքականությունը: Հարկերը շատ բարձր են, եւ մարդիկ չեն կարողանում նոր սարքավորումներ ու տեխնոլոգիաներ ներկրել, որ տնտեսությունները զարգանան: Տնկանյութի, սերմերի վրա հարկ է դրված, պարզապես արհեստական թանկացնում են»,- ասում է Պողոս Գեւորգյանը:

Մեկնաբանություններ (1)

Smbat
Barev dzez indz harkavor e gorcnakan arajarkov, JERMAYIN ASOCIACIAYI TNOREN POXOS GEVORGYANI KONTAKTAYIN HAMARNER@, xndrum em ogneq indz gtnel, kanxav shnorhakal em

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter