HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանցի իրավապահների կողմից հետախուզվողները հայտնաբերվել են Հայաստանում

Փետրվարի 11-ի գիշերը ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Պապոյանին, որին 2011 թ. դեկտեմբերի 30-ից Ռուսաստանի Մոսկվայի մարզի իրավապահները հետախուզում էին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Պապոյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***

Փետրվարի 10-ին` ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Նալբանդյան-Կորյուն փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել նաև 1978 թ. ծնված Ռոմանոս Աղաջանյանին, որին ս/թ հունվարի 19-ից Մոսկվայի Հյուսիս-արևմտյան վարչական տարածքի իրավապահները հետախուզում են անձի առևանգման մեղադրանքով:

Աղաջանյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter