
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ
Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ-գաղտնի քվեարկության արդյունքները: Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 114 և դեմ՝ 4 պատգամավոր:
Քոչարյանի թեկնածոությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ քանի դեռ Վիգեն Քոչարյանը զբաղեցնում է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, նա չի կարող երդում տալ։
Քոչարյանն ասաց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել, վարչապետը պետք է հաստատի։
ԲԴԽ նոր անդամի երդման արարողությունը կլինի երկուշաբթի օրը` արտահերթ նիստին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել