Վթար և վրաերթ
Փետրվարի 10-ին` ժամը 15.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ տեղից շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 15.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու և դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը հայտնում է, որ նշված երկու գործերով էլ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել