Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 600 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել փետրվարի 6-7-ը ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը»,-հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել