HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարագավան գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն

Հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում  փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի 9 ծառայակից:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության 8 աշխատակից և գյուղի 10  բնակիչ:

Ժամը 13:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter