
Ակցիա` հանուն Մաշտոցի այգու պաշտպանության
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր 14:00-ին բողոքի ակցիա է անցկացնելու Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության դեմ:
«Երևանի իշխանությունը առանց որևէ օրինական փաստաթղթի ԲԵՏՈՆԱՊԱՏՈՒՄ Է մեր քաղաքի վերջին հանրային այգին: ՄԻԹԵ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԼՌՈՒՄ ԵՆՔ: Այս քաղաքում այլևս թթվածին արտադրող ԱՅԳԻ չի մնացել... Մենք՝ հանրության ներկայացուցիչներս, իրավասու ենք այդ ամբողջ գործընթացն ապօրինի համարել, քանի որ նախապես որևէ հանրային քննարկում չի կազմակերպվել և չի անցկացվել՝ տարածքի կառուցապատման մասին մարդկանց իրազեկելու նպատակով»,- տեղեկացնում է նախաձեռնությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել