HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մասնագետի կազմած ակտը համարել ինքնուրույն ապացույցի տեսակ. Քննչական կոմիտեի նոր առաջարկը

Քննչական կոմիտեն առաջարկում է քրեական դատավարության ընթացքում ապացույցների շարքում ներառել նաև մասնագետի կազմած ակտը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, դրանով իսկ պայմանավորված՝ քրեական պատասխանատվություն սահմանել մասնագետի կողմից ակնհայտ կեղծ ակտ կազմելու համար:

Կոմիտեն նման փոփոխություններով նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Օրենքի նախագծի ընդունման արդյունքում մասնագետի կողմից տրված ակտը կհամարվի որպես ինքնուրույն ապացույցի տեսակ՝ խուսափելով ավելորդ փաստաթղթաշրջանառություն, ժամանակի, մարդկային և նյութական ռեսուրսների չհիմնավորված ծախսեր կատարելուց, ապահովելով քրեական դատավարության օպերատիվությունը և արդյունավետությունը»,- հայտնել է Քննչական կոմիտեն:

Կոմիտեի հաղորդմամբ՝ Քրեական դատավարության օրենսգրքով քննիչը լիազորված է պահանջել կատարելու վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ: Ստուգմամբ պարզվում է տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

Սակայն նույն օրենսգրքով ապացույցների տեսակների շարքում բացակայում է մասնագետի կազմած ակտը: «Դա այն դեպքում, երբ մասնագիտական ակտում առկա տվյալները հաճախ գործով կարող են ավելի մեծ ապացուցողական նշանակություն ունենալ, քան շատ ապացույցներ միասին վերցված»,- նշել է կոմիտեն:

Իրավակիրառ պրակտիկայում մասնագետի կազմած ակտը ինքնին ինքնուրույն ապացույց չի համարվում, դիտարկվում է այլ փաստաթուղթ և ապացույց է ճանաչվում քրեական վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ: Այնուհետև, մասնագիտական ակտի հիման վրա նշանակվում է համապատասխան փորձաքննություն: Իսկ, ըստ Քննչական կոմիտեի, այդ ամենը հանգեցնում է ավելորդ փաստաթղթաշրջանառության, ժամանակի, մարդկային և նյութական ռեսուրսների չհիմնավորված ծախսերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter