HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արեգ Ղուկասյանը նոր իմացավ, որ իր դեմ դիմում է ներկայացվել ՀՔԾ

Ազգային ժողովում ուրիշի փոխարեն քվեարկելը նորույթ չէ, եւ այդ երեւույթը օրինաչափություն է հայ երեսփոխանների համար: Տարվա առաջին քառօրյան էլ այս առումով բացառություն չէր եւ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներն աչքի ընկան իրենց «ճարպիկությամբ»՝ միանգամից 2-3 պատգամավորի փոխարեն «կողմ» կոճակները սեղմելու առումով: Լրագրողները օթյակից արձանագրել էին, թե փետրվարի 9-ի նիստի ժամանակ ինչպես են պատգամավորներ Արա Բաբլոյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Հերմինե Նաղդալյանը, Արեգ Ղուկասյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը քվեարկում այլ պատգամավորների փոխարեն՝ ապահովելով քվորումը մի շարք օրենքների ընդունման համար:

«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» կազմակերպությունը ուրբաթ օրը նամակով դիմել է ԱԺ պատգամավորներին` տեղեկացնելով, որ հիմք ընդունելով Սահմանադրության եւ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը՝ պատգամավորներ Արա Բաբլոյանին, Գագիկ Մելիքյանին, Հերմինե Նաղդալյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով:

Արեգ Ղուկասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե առաջին անգամ է լսում, որ իր եւ իր գործընկերների դեմ դիմում է ներկայացվել ՀՔԾ: «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին, ինչ վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկելուն, ապա նշեմ, որ այդ պահին Վարդան Այվազյանն արդեն դահլիճում էր, որ իր փոխարեն քվեարկեցի»,-ասաց Արեգ Ղուկասյանը:

Մյուս պատգամավորներից պարզաբանում ստանալ չհաջողվեց: 

Մեկնաբանություններ (3)

Սամվել
Արա Բաբլոյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Հերմինե Նաղդալյանը, Արեգ Ղուկասյանը.Գագիկ Մելիքյանը դուք՞ էք ազգի ընտրյալները ախր որնա մեր հանցանքը ում ենք վատություն արել…
Henry
Եթե իհարկե պետություն կա... SHAT CHISHT NKATECIR..... CHKA !!!
Ribok
Գլուխդ պատին տվեցիր որ իրա փոխարեն քվեարկեցիր։ Սրա նմանների պատճառով է, որ մեր ժողովուրդը այս օրին է։ Պետք է դրան, Բաբլոյանին, որ առողջապահության ոլորտը դրած մսխում է պատասխանատվության ենթարկեն։ Եթե իհարկե պետություն կա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter