HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 16-18-ին` մուտքը գրքով

ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համագործակցությամբ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը:

Փետրվարի 16-18-ին մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականաց­վող միջոցառումներին կարելի է մասնակցել՝ նվիրելով գեղար­վես­­տական կամ գիտահանրամատչելի գիրք: 

Հավաքված գրքերը (նվիրողի անունով և ստորագրությամբ) կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրա­­դարաններին:

Միջոցառումներին մասնակցելու պայմանները հետևյալն են. մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է ներկայացվող ցուցակում առկա կազմակերպությունների դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի մեկ գիրք: Գիրքը նվիրողի անունը և ստորագրությունը կամրագրվեն գրքի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter