HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%-ով. ապրիլի համեմատ տեմպը թուլացել է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն (ՏԱՑ) այս տարվա հունվար-մայիսին կազմել է 7.3%` 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ցուցանիշներն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն՝ նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփմամբ։

Աճին հիմնականում նպաստել է ծառայությունների ոլորտը, որտեղ գրանցվել է 16.5 % աճ։ Ծառայությունների ոլորտի ծավալը հունվար-մայիսին կազմել է 737.3 մլրդ դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 733.1 մլրդ դրամ՝ աճելով 5.6 %-ով։

Առևտրի շրջանառությունը 1.15 տրլն դրամ է։ Առևտրի ծավալներն աճել են 9.4 %-ով։ 

Իսկ շինարարության ոլորտի աճը կազմել է  6.1 %, ծավալները՝ 97.3 մլրդ դրամ։

Գյուղատնտեսության տվյալները հրապարկվում են միայն եռամսյակային պարբերականությամբ։

Իսկ եթե դիտարկում ենք միայն մայիսի տվյալները, ապա 2018 թվականի մայիսի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 %-ով` ճիշտ այնքան, որքան հունվար-մայիսի կտրվածքով: Հիմնական աճն ապահովել են ծառայությունների ոլորտը՝ 14.8 %, արդյունաբերության ոլորտ` 10.2 %, առևտրի շրջանառության ոլորտը՝ 4.9 % և շինարարության ոլորտը` 2 %:

Այս տարվա առաջին հինգ ամիսներին ՏԱՑ-ի ամենաբարձր աճը գրանցվել է ապրիլին՝ 9.5 %: Մայիսին, սակայն, տեմպը թուլացել է։

Նշենք, որ ՏԱՑ-ի տեմպերը համեմատելու համար առավել ընդունված է տվյալ ամսվա ցուցանիշը համեմատել ոչ թե նախորդ ամսվա հետ, այլ՝ նախորդ տարվա նույն ամսվա հետ՝ հաշվի առնելով սեզոնայնության գործոնը։

Արտաքին առևտրի ցուցանիշները կրկին մտահոգիչ են։ Արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 2.851 մլրդ դոլար՝ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 2.6 %-ով։

Մասնավորապես, արտահանումը Հայաստանից կազմել է մոտ 961 մլն դոլար՝ կրճատվելով 0.9 %-ով։ Իսկ նեմուծումը նվազել է 3.4 %-ով՝ կազմելով մոտ 1.9 մլրդ դոլար։

Սակայն հարկ է նշել, որ միայն մայիսի տվյալներով՝ արտահանումը դրական դինամիկա ունի։ Մասնավորապես, այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 11.7 %-ով։ Իսկ ներմուծումն անկում է ապրել 10.5 %-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter