HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սփյուռքի նախկին փոխնախարարի նկատմամբ «նախազգուշացում» տույժ է կիրառվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 20-ին որոշել է սփյուռքի նախկին փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժ կիրառել:

Պատճառն այն է, որ փոխնախարարը սահմանված ժամկետներում՝ մինչ մայիսի 31-ը, հանձանաժողով չի ներկայացրել իր գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը, թեև եղել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:

Հանձնաժողովն այս հանգամանքը պարզել է էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի ուսումնասիրությունից և հունիսի 11-ին կազմել արձանագրություն առերևույթ իրավախախտման հատկանիշներով, ապա նշանակել դրա վերաբերյալ գործի քննություն: Արդեն հունիսի 20-ին հանձնաժողովը որոշել նախկին փոխնախարարի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժ կիրառել:

Եթե Բաբկեն Տեր-Գրիգորյանը մինչ հուլիսի 20-ը տարեկան հայտարարագիրը չներկայացնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, կտուգանվի 200 հազար դրամի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter