HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևիկ Անափիոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետներին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետների խմբին: 
Մասնագետների խումբը հունիսի 17-30-ը գտնվում է մեր երկրում` Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման և տնտեսության ներառական աճի հետ կապված գնահատում կատարելու նպատակով: Գնահատումը  կատարում են ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության մասնագետները, որոնք Հայաստանում հանդիպումներ  են ունեցել  Կառավարության, տարբեր նախարարությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթություն-աշխատաշուկա կապի զարգացումը` այն դիտարկելով տնտեսական աճի ներառականությանը նպաստող գործոն: Փոխնախարարը ներկայացրել է կթության ոլորտում իրականացվող բարափոխումները, որոնք նպատակ ունեն բարելավել մասնագիտական կրթության որակը ինչպես նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում: 
Միջազգային փորձագետների դիտարկմամբ` զարգացման պլանավորման հարցում կրթությունը և աշխատաշուկային միտված մասնագետների պատրաստումը առաջնահերթ խնդիրների շարքում են: Այս համատեքստում կարևորվել է  միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման նոր հնարավորությունների ապահովումը: 

Առանձնահատուկ կարևորվել է միջին մասնագիտական կրթության բնագավառը, որի զարգացումը և աշխատաշուկայի հետ կապի ամրապնդումը մեծապես կնպաստի տնտեսության զարգացմանը: Նշվել է նաև ՄԿՈՒ ոլորտում հաղորդակցության ռազմավարության կարևորության մասին, որը պետք է ապահովի երկխոսությունը և հետադաձ կապը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք աշխատանքային հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter